Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր. պարզաբանում. ԱԺ պատգամավոր

16 Հոկտեմբեր, 2020 15:15
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
Ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր. պարզաբանում. ԱԺ պատգամավոր

«Իմ քայլ»–ը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

ԿԱՐԵՎՈՐ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6 ամսով։

Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։

Սիրելի բարեկամներ,

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:

Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝

բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։

Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ամսվա ընթացքում։

Մի կարևոր լրացում։ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵԶ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ։

Ինչու՞ դեկտեմբերի 31-ից։ Որպեսզի մեր հայրենակից տնտեսվարողները 2 ամիս ժամանակ ունենան փոփոխություններին հարմարվելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին