Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Խորհուրդ է տրվում հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել առցանց եղանակով. ԱՆ

16 Հոկտեմբեր, 2020 14:26
Խորհուրդ է տրվում հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել առցանց եղանակով. ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Վերջին օրերին Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել, քանի որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն։

Հաշվի առնելով առկա լարված համաճարակային իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացնել առցանց եղանակով։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի հրամանով` (http://www.moh.am/images/legal-576.pdf) հաստատվել են ինչպես պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, այնպես էլ մի շարք այլ տնտեսական գործունեություն ծավալելիս աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները։

Համաձայն հանրապետությունում գործող սանիտարական կանոնների՝ հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքն իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով գործառույթների անխափան իրականացումը: Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել կորոնավիրուսային հիվանդության ծանր զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են 65 և բարձր տարիքի անձինք, ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք, հետևյալ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ՝ քրոնիկ հեպատիտներ, քրոնիկ լյարդային անբավարարություն, նյարդային համակարգի քրոնիկ հիվանդություններ՝ Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած, համակարգային աուտոիմուն հիվանդություններ, շաքարային դիաբետ ունեցող անձինք»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին