Կարևոր իրադարձություններ

Բաքուն հայտարարել է՝ դեռ հավանություն չի տալիս ՌԴ դիտորդների տեղակայմանը ԼՂ-ում

16 Հոկտեմբեր, 2020 13:50
Բաքուն հայտարարել է՝ դեռ հավանություն չի տալիս ՌԴ դիտորդների տեղակայմանը ԼՂ-ում

ՏԱՍՍ-ը գրում է  Արդբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը El Mundo-ին հարցազրույցում  հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանը գործողությունները վարում է ոչ թե այլ երկրի, այլ իր ինքնիշխանության ներքո գտնվող տարածքում։ Եվ մենք չենք կարծում, որ ռուս ռազմական դիտորդների գործուղումն այնտեղ հենց այս պահին տեղին է և դեռևս հավանություն չեն տալիս ՌԴ ռազմական դիտորդների տեղակայմանը Լեռնային Ղարաբաղում՝ հրադադարի պահպանման վերահսկման մեխանիզմի կազմում։

«Մենք երբեք չենք բացառել ինքնավարության տրամադրումը ԼՂ-ին Ադրբեջանի սահմաններում, բայց չի կարելի ուժով փոխել միջազգայնորեն ճանաչված սահմանները»–ասել է Հաջիևը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում պետք է ՌԴ ռազմական դիտորդներ տեղակայվեն շփման գծում, սակայն վերջին խոսքն այստեղ պատկանում է հակամարտության կողմերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին