Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

16 Հոկտեմբեր, 2020 13:45
ՌԴ ՊՆ-ն զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է այն մասին, որ Կասպից ծովի ավազանու ՌԴ Կասպիական նավատորմիղի մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել: Դրանց շրջանակներում կիրականացվեն օդային և ծովային թիրախների խոցումներ: 

Զորավարժություններին մասնակցում են 6 նավ, 7 ինքնաթիռ և 400 զինծառայող:

Ռուսական ռազմանավերը Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի հետ համատեղ հրետանային և հրթիռային կրակի վարժանքների ընթացքում թիրախավորելու են օդային և ծովային օբյեկտներ:

Հայտնում են նաև, որ զորավարժությունների ընթացքում իրականացվելու են պայմանական ապօրինի զինված խմբավորումների ոչնչացման վարժանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին