Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    571
    583

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում. Արծրուն Հովհաննիսյան

16 Հոկտեմբեր, 2020 13:15
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարևոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։ Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն, (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները) արդեն, տարբեր թիմեր միավորվելով, կամ առանձին նախաձեռնություններով հանդես գալով, իրականացնում են հսկայական աշխատանք մեդիա բոլոր ուղղություններով։ Վստահեցնում եմ, որ տեղեկատվական պայքարը նույնչափ կարևոր է և այստեղ ևս մենք պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Social Media Army թիմին, ի դեմս Hakob Hakobyan -ի, ովքեր հենց ինձ հետ անմիջական կապի մեջ ապահովում են տեղեկատվական թիկունքը։ Բոլորիցդ շնորհակալ եմ։ Այլ թիմեր էլ կան, բոլորին հերթով անդրադառնալու եմ, եթե համաձայնեք։

Тигран Петросян
Arsen Harutyunyan
Avag Simonyan

ՀԳ. Սա էլ բացի մեդիապայքարից խմբի մնացած աշխատանքից մի դրվագ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին