Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը երկիր

16 Հոկտեմբեր, 2020 11:25
Ռուսաստանն արգելել է 68 տոննա թուրքական մանդարինի մուտքը երկիր

«ՊոլիտՆավիգատորը» գրում է․ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Թուրքիայից 68 տոննա մանդարինի մուտքը Տուապսեի ու Նովոռոսիյսկի նավահանգիստներ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մի քանի խմբաքանակների ստուգման ժամանակ Թուրքիայից բերված 68․87 տոննա ընդհանուր կշռով թարմ մանդարիններում «Ռոսսելխոզնադզորի»  Հարավային միջմարզային վարչությունը հայտնաբերել է ողջ վիճակում գտնվող կարանտինային օբյեկտ՝ միջերկրածովյան մրգային ճանճ։ Բեռի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելվել է։

Մթերքները պետք է վաճառվեր Մոսկվային, Կրասնոդարի ու Նովոռոսիյսկի խանութներում։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանը երբեք Թուրքիային չի որակել որպես ռազմավարական դաշնակից:

 
 
 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին