Կարևոր իրադարձություններ

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձեւ

16 Հոկտեմբեր, 2020 10:14
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձեւ

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև:

Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միլանի քաղաքը ճանաչել էր Արցախի անկախությունը:

ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ բանաձեւում ասվում է.

«ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅԱՆ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Պատգամավորների պալատը,

- հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է

- Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել նապատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռանային Ղարաբաղը,

- գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ։ կնքված զինադադարից հետո

- արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի, ներգրավմամբ աճող բարդությունները,

- գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով,

- Փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից,

- Գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության

Կոչ է անում Կառավարությանը

- հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին

- դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության,

- աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնգքված զինադադարի սկզբունքները»

 

Լրահոս

Դիտել ավելին