Կարևոր իրադարձություններ

Կիևյան կամրջի վրա ավտոմեքենա է այրվել. ԱԻՆ

15 Հոկտեմբեր, 2020 22:54
Կիևյան կամրջի վրա ավտոմեքենա է այրվել. ԱԻՆ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են.

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։40-ին, մարվել՝ 19։44-ին։ Այրվել է «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Պատվական Դ․) ավտոմեքենան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին