Կարևոր իրադարձություններ

Հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիներից. Պոմպեո

15 Հոկտեմբեր, 2020 22:27
Հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիներից. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն WSB Atlanta-ին տված հարցազրույցում ասել է․

«Այն, ինչ այժմ կատարվում է Ադրբեջանում և Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Թուրքիան միջամտել է և ռեսուրսներ տրամադրել Ադրբեջանին` մեծացնելով ռիսկը, մեծացնելով կրակային հզորությունը, որն առկա է պատմական հակամարտությունում: Լեռնային Ղարաբաղը փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ:»

Նա նշել է, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե զինված հակամարտության և առանց երրորդ երկրների, որոնք պատրաստ են «կրակի վրա յուղ լցնել»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին