Կարևոր իրադարձություններ

Այս համառ և լարված մարտերի ընթացքում վիճակագրություն չունենք՝ զինծառայողների շրջանում կորոնավիրուսով վարկման դեպքեր արձանագրվել են, թե՞ ոչ. Արծրուն Հովհաննիսյան

15 Հոկտեմբեր, 2020 22:20
Այս համառ և լարված մարտերի ընթացքում վիճակագրություն չունենք՝ զինծառայողների շրջանում կորոնավիրուսով վարկման դեպքեր արձանագրվել են, թե՞ ոչ. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ողջ օրվա ընթացքում ընթացել են Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացել են մարտեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Անկեղծ ասած` նման ստատիստիկա չունենք: Այս համառ և լարված մարտերի ընթացքում, եթե այդ դեպքերը ծանր իրավիճակում չեն հասնում, չենք էլ կարող կոնկրետ թեստավորում անել, որովհետև մեր ամբողջ բանակը , ամբողջ զինված ուժերը գտնվում են մարտական գործողությունների մեջ: Որոշ դեպքերում լարված մարտական գործողությունների մեջ , որոշ տեղերում որոշակի թեթև, որոշ տեղերում լարված հերթապահության մեջ: Շատ դժվար է ասելը»: Այս մասին Shabat.am-ի հարցին ի պատասխան ասաց Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով մեր այն հարցին, թե զինծառայողների շրջանում գրանցվե՞լ են կորոնավիրուսով վարկման դեպքեր, եթե՝ այո, ապա քանի՞ զինծառայող է վարակվել:

Հիշեցնենք, որ այսօր ռեկորդային թվով կորոնավիրուսի վարկման 1371 նոր դեպք է արձանագրվել, 7 մարդ մահացել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին