Կարևոր իրադարձություններ

ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին եմ հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

15 Հոկտեմբեր, 2020 21:23
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին եմ հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․

«Սիրելի ‘ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:

Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի:

https://we.tl/t-zaMPZQxIDH »:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին