Կարևոր իրադարձություններ

Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է․ Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

15 Հոկտեմբեր, 2020 20:35
Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է․ Մհեր Գրիգորյանը՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ում հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, այդ թվում նաև՝ խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում տարածաշրջանում և դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին:

Մհեր Գրիգորյանը, շեշտելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման փաստը, անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Շոմբի Շարփի հետ քննարկել տեղում դրա հասցեագրման հնարավորությունները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, և դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը:

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին