Կարևոր իրադարձություններ

Որտեղ էին ՀՀ հրթիռային համալիրները, որոնք ոչնչացրել է Ադրբեջանը․ BBC-ի հատուկ ռեպորտաժը

15 Հոկտեմբեր, 2020 20:09
Որտեղ էին ՀՀ հրթիռային համալիրները, որոնք ոչնչացրել է Ադրբեջանը․ BBC-ի հատուկ ռեպորտաժը

Ռուս զինվորականները կստուգեն, թե արդյոք հարված է հասցվել Հայաստանի տարածքին, Ռուսաստանի դաշնակից երկրներին ՀԱՊԿ-ին, հոկտեմբերի 14-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է BBC ռուսական ծառայությունը։

BBC-ի թղթակիցները հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային մասի մոտ են հասել դեպքից մի քանի ժամ անց և իրենց աչքերով համոզվել են, որ այս անգամ Ադրբեջանը գրոհել է ռազմական թիրախը հենց Հայաստանի տարածքում:

BBC-ի փոխանցմամբ՝ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի կարկտահարված մնացորդը դեռ շարունակում էր ծխել Սոթք գյուղից Վարդենիս տանող ճանապարհից հեռու գտնվող դաշտում, երբ այնտեղ էին հայտնվել Բի-Բի-Սի-ի թղթակիցները: Ճամփեզրին այրված կայանքը դիտարկել են տեղի մի քանի բնակիչներ։

Նշվում է, որ Վարդենիսի մերձակայքում եղած BBC-ի լրագրողները համոզվել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ոչ միայն գրոհել է հրթիռային համակարգը, այլ բավականին հաճախ ռմբակոծում է հենց հայկական տարածքները, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները։


 

Լրահոս

Դիտել ավելին