Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը

15 Հոկտեմբեր, 2020 16:04
Կառավարությունը սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը

CivilNet-ը հայտնում է, որ ՀՀ Կառավարությունն սկսել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությունը։

Այդ նպատակով կառավարությունը դիմել է սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, այնուհետև պետք է դիմել Ազգային ժողով։

Կոնվենցիան արգելում է վարձկանների հավաքագրումը, վերապատրաստումը, օգտագործումը և ֆինանսավորումը: Դրան միացել է ավելի քան 30 երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը։

Կոնվենցիան վավերացրած պետություններն ընդունում են, որ վարձկանների հետ կապված գործունեությունը համարվում է հանցագործություն, և դրանք կատարած անձինք կամ պետք է քրեական պատժի ենթարկվեն, կամ արտահանձվեն։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկանների է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին