Կարևոր իրադարձություններ

Դմիտրի Պեսկովը նշել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանը

15 Հոկտեմբեր, 2020 15:25
Դմիտրի Պեսկովը նշել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանը

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

Պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք, Ռուսաստանն իր խաղաղապահներին ուղարկել Լեռնային Ղարաբաղ, Պեսկովը՝ պատասխանել է․ «Առաջնային հարցն այն է ՝ պատրա՞ստ են, արդյոք, դրան հակամարտող կողմերը` Ադրբեջանն ու Հայաստանը: Խաղաղապահների, դիտորդների ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»։
 
«Մինչ այժմ մենք չենք լսել պատասխանը», - հավելեց նա:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին