Կարևոր իրադարձություններ

Մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի, Նյու Յորքի, Ժնևի, Երեւանի և Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, այս երեխաներին անցկացնում են «աշխարհաքաղաքական մաղի միջով». Աննա Հակոբյան

15 Հոկտեմբեր, 2020 15:03
Հեղինակ՝ Աննա Հակոբյան
Մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի, Նյու Յորքի, Ժնևի, Երեւանի և Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, այս երեխաներին անցկացնում են «աշխարհաքաղաքական մաղի միջով». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան՝ մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։

ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։

Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքան մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։

Թերևս դա ի վերուստ տրված կարողություն է»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին