Կարևոր իրադարձություններ

Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

15 Հոկտեմբեր, 2020 14:30
Հունաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին