Կարևոր իրադարձություններ

Արցախի ճանաչումը՝ որպես զսպման մեխանիզմ. «Ժամանակ»

15 Հոկտեմբեր, 2020 09:30
Արցախի ճանաչումը՝ որպես զսպման մեխանիզմ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) պատրաստել և Ֆրանսիայի Ազգային ժողով է ներկայացրել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ այդ փաստաթուղթը դեռ Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ ներառված չէ, այս պահին այն ստորագրել են երկու պատգամավոր, և անհրաժեշտ է ևս 12 պատգամավորի ստորագրություն: Իսկ դրանից հետո էլ պետք է, որ Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված խմբակցություններից մեկը այն դնի շրջանառության մեջ:

Փափազյանի կարծիքով՝ այս փաստաթուղթը Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը զսպելու նպատակ ունի և կընդունվի միայն այն դեպքում, եթե այս երկու երկրները շարունակեն պատերազմի բորբոքման և ցեղասպանության քաղաքականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին