Կարևոր իրադարձություններ

Ինչ աշխատանք են կատարում ԱԺ պատգամավորները. որոշել են նիստեր անել միայն կարևոր դեպքերում. «Ժողովուրդ»

15 Հոկտեմբեր, 2020 09:11
Ինչ աշխատանք են կատարում ԱԺ պատգամավորները. որոշել են նիստեր անել միայն կարևոր դեպքերում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում ընթացող պատերազմի պատճառով ՀՀ Ազգային Ժողովում որոշված է, որ եթե հրատապ նախագծեր չլինեն, ապա պետք չէ հանձնաժողովի նիստեր անցկացնել: Ու արդեն տեւական ժամանակ է՝ խորհրդարանում հանձնաժողովի նիստեր չկան, ու անցած շաբաթ ԱԺ արտահերթ նիստն անգամ օրակարգ չուներ:

Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվել է այն հարցը, որ պետք է առաջիկայում հանձնաժողովի նիստեր լինեն, որպեսզի նախագծեր քննարկեն ու ձեւավորեն ԱԺ հերթական նիտի օրակարգը: Եվ ապա մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 19-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, եւ օրակարգում երկու հարց է ընդգրկված: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խորհրդարանականներին հանձնարարված է այս ժամանակահատվածում դիվանագիտական ակտիվ աշխատանքներ կատարել տարբեր երկրների հետ:

Մեր տեղեկություններով՝ այժմ պատգամավորներից յուրաքանչյուրն իր «հարազատ» երկրի հետ դիվանագիտական աշխատանքներ է իրականացնում, ներկայացնում այն իրավիճակը, որն առկա է Արցախում: Վերջիններս նաեւ փորձում են հասնել նրան, որ երկրներից որեւէ մեկը ճանաչի Արցախի անկախությունը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին