Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Ծայրահեղությունից ծայրահեղություն․ համազգային համախմբմանը զուգահեռ՝ որոշ տնտեսվարողներ փորձում են օգտվել պատերազմական իրավիճակից. «Հրապարակ»

15 Հոկտեմբեր, 2020 08:28
Ծայրահեղությունից ծայրահեղություն․ համազգային համախմբմանը զուգահեռ՝ որոշ տնտեսվարողներ փորձում են օգտվել պատերազմական իրավիճակից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ ազգը, իսկապես, ունիկալ է, ամենատարբեր իրավիճակներում կարող է նույնպիսի վարքագիծ դրսեւորել։

Մի կողմից՝ մենք տեսնում ենք համազգային համախմբման փայլուն դրսեւորումներ, թե ինչպես են տարեցներն անգամ իրենց կենսաթոշակից զինվորին բաժին հանում, տեսնում ենք բազում տնտեսվարողների, որոնք պատերազմի մեկնարկից օրեր անց ինքնակամ էմբարգո են դրել թուրքական ապրանքների վրա, մի շարք խանութներում այս օրերին նկատելի դատարկություն է՝ «մաքրել» են թուրքական ապրանքները, մյուս կողմից՝ լսում ենք ահազանգեր, որ ծաղկավաճառները չհիմնավորված բարձրացրել են ծաղկի գները՝ պայմանավորված պատերազմի հետեւանքով զոհվածների հուղարկավորության մասշտաբներով։

Պատահական չէ, որ երեկ ՏՄՊՊՀ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ տնտեսվարողներին հորդորելով զերծ մնալ թանկացումներից։ Իսկ մի քանի օր առաջ էլ կամուֆլյաժների գների անհարկի բարձրացման մասին էին ֆեյսբուքյան որոշ օգտատերեր բարձրաձայնում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին