Կարևոր իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ. RazmInfo

14 Հոկտեմբեր, 2020 23:18
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ. RazmInfo

Razminfo-ն ներկայացրել է կետեր Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցից.

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են լայնածավալ հարձակվողական գործողությունները՝ հատկապես հյուսիսային ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ հարձակումները եղել են հարավային ուղղությամբ բայց մի փոքր ավելի ոչ Արաքսի հովտին մոտ։ Այս պահին մարտերը շարունակվում են, ինտենսիվությունը մի փոքր նվազում է երեկոյան ժամերին

Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ երկու ուղղություներով էլ ադբրբեջանական կողմը համառ հարձակումներ է փորձել զարգացնել, ընդ որում դրանք փորձել են իրականացնել հիմնականում հրետանային ինտենսիվ կրակի տակ հետևակի հարձակումով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառմամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, որոնց մեր զինված ուժերը մեծ կորուստներ են պատճառել։ Օրվա ընթացքում կիրառվել է նաև օդուժ, որոնք մեծ հաջողության չեն հասել իրենց գործողություններում։

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը կարծես հետաքրքիր ինտենսիվության նոր մարտավարություն որդեգրած լինի, հատկապես բարձրունքները գրոհելիս․ մեծ խտությամբ հետևակի կիրառում, աննկարագրելի, այնպիսին ինչպիսին շատ հաճախ միայն ֆիլմերում ենք տեսել։

Այսօր հայտնի դարձավ, որ մարտերին Ադրբեջանում գերի են ընկել երկու հայ զինծառայող։ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայ տղաների մասին տեղեկություն չունի, քանի որ ադրբեջանական կողմը Կարմիր Խաչի հետ չի աշխատում, նույնիսկ սեփական դիակները չի էլ փորձում հանել․ «վերջին շրջանում բախվում ենք իրենց սեփական կորուստների հանդեպ ծայրահեղ անմարդկային վերաբերմունքի հետ, նախկինում նման բան նույնիսկ իրենց կողմից չենք տեսել»,֊ ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հայկական կողմում էլ կան ադրբեջանցի գերիներ, սակայն նրանց քանակի կամ վիճակի մասին մանրամասն տեղեկություններ չհայտնեց։

 

Լրահոս

Դիտել ավելին