Կարևոր իրադարձություններ

Այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին․ Reuters

14 Հոկտեմբեր, 2020 21:35
Այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին․ Reuters

Ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Թուրքիայից Ադրբեջան տարեսկզբից ավելացել է 6 անգամ՝ 20 մլն դոլարից հասնելով 123 մլն դոլարի նախորդ տարվա ցուցանիշի համեմատ: Այս մասին հաղորդում է Reuters-ը, գրում է «Ազատություն»-ը:

Ուսումնասիրելով Թուրքիայի արտահանողների միության՝ 61 ոլորտներում աշխատող ավելի քան 95 հազար ընկերությունների տվյալները, Reuters-ը փաստում է՝ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ:

«Ավելին, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը Ադրբեջան է հասել հուլիսից հետո, երբ հայկական և ադրբեջանական ուժերի սահմանային բախումները դրդեցին Թուրքիային և Ադրբեջանին համատեղ զորավարժություններ անցկացնել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Այսպես, անցած հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից գնել է 278,880 դոլարի զինամթերք, օգոստոսին, մինչդեռ, այդ ցուցանիշը հասել է 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները՝ 77,1 միլիոնի։

Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից ընդամենը 20 միլիոն դոլարի զենք էր գնել: Նույն այդ վիճակագրության համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը առաջին տեղն է գրավել Թուրքիայից անօդաչու սարքեր գնող երկրների շարքում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին