Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը

14 Հոկտեմբեր, 2020 21:02
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:   

ՌԴ նախագահն իր մտահոգությունն է հայտնել՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մերձավորարևելյան տարածաշրջանից ժամանած զինյալների մասնակցության առթիվ: 

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին