Կարևոր իրադարձություններ

Մարտակերտի հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Գրիգորյանը. ԱՀ ՄԻՊ

14 Հոկտեմբեր, 2020 20:47
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Մարտակերտի հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Գրիգորյանը. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետևանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգևի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է»:

 

Լրահոս

Դիտել ավելին