Կարևոր իրադարձություններ

Այլ երկրներից զինյալների տեղափոխումը ԼՂ լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար. Վալենտինա Մատվիենկո

14 Հոկտեմբեր, 2020 20:21
Այլ երկրներից զինյալների տեղափոխումը ԼՂ լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար. Վալենտինա Մատվիենկո

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի այլ երկրներից ժամանած ահաբեկիչների ներթափանցումը լուրջ սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար, անթույլատրելի է այդ հակամարտության միջազգայնացումը: Այս մասին ТАСС-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Թեև դա հերքվում է, բայց արդեն այդ մասին հայտարարել են եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի արտաքին հետախուզությունը եւ շատերը: Նրանք արձանագրել են այլ պետություններից ավազակախմբերի, ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններում»,- նշել է Մատվիենկոն:

Մատվիենկոն նշել է, որ դա շատ լուրջ պատմություն է և լուրջ վտանգ է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար: 

«Անթույլատրելի է այս լուրջ հակամարտության միջազգայնացումը: Չի կարելի այլ երկրների ներառել, հակառակ դեպքում դա մեծ աղետի կարող է հանգեցնել»,- նշել է Մատվիենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին