Կարևոր իրադարձություններ

Հարգելի ծնողներ, դպրոցները չեն անցնում հեռավար կրթության․ Ժաննա Անդրեասյան

14 Հոկտեմբեր, 2020 18:17
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Հարգելի ծնողներ, դպրոցները չեն անցնում հեռավար կրթության․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Հարգելի ծնողներ, դպրոցները չեն անցնում հեռավար կրթության, աշնանային արձակուրդի են գնում երկու շաբաթով, ինչպես նախատեսված էր, ուղղակի մի փոքր ավելի շուտ։

Այս պայմաններում յուրաքանչյուր ապատեղեկատվություն, որ թեկուզ անուշադրության հետևանք է, լրացուցիչ լարվածություն է։ Խուսափեք լրացուցիչ լարվածություն գեներացնելուց, այն, ինչ արդեն կա, օբյեկտիվ պատճառներով, բոլորիս հերիք է»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին