Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են, թե իբր զոհվել է ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը․ Զինուժ մեդիան զրուցել է կապիտանի հետ․ (տեսանյութ)

14 Հոկտեմբեր, 2020 17:50
Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են, թե իբր զոհվել է ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը․ Զինուժ մեդիան զրուցել է կապիտանի հետ․ (տեսանյութ)

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․ 

«Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։

Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։

«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»։

 

Լրահոս

Դիտել ավելին