Կարևոր իրադարձություններ

ԵՄ առաջնորդները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

14 Հոկտեմբեր, 2020 17:29
 ԵՄ առաջնորդները կքննարկեն ղարաբաղյան հակամարտությունը

ՏԱՍՍ-ը փոխանցում է․ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ասել է․ «Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 15-ին եւ 16-ին  կայանալիք գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Բելառուսում տիրող իրավիճակը, Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում, ինչպես նաեւ Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպը»:

Դիվանագետի խոսքով այս բոլոր հարցերը քննարկվել են ԵՄ խորհրդի հոկտեմբերի 12-ին կայացած նիստին, և այդ պատճառով նոր որոշումներ ակնկալել չարժե: ԵՄ ղեկավարները պարզապես կհաստատեն համայնքի երկրների արտգործնախարարների եզրակացությունները:

«Ինչպես սպասվում է, Գագաթնաժողովը կդատապարտի Թուրքիայի վերջին հայտարարությունները և գործողությունները Միջերկրական ծովում»– ասել է ԵՄ ներկայացուցիչը։

 

Լրահոս

Դիտել ավելին