Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

14 Հոկտեմբեր, 2020 16:09
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Նախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված բարդ իրադրությունը։

«Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթների անվերապահ կատարման անհրաժեշտությունը։

Ռուսաստանյան կողմը նշել է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմի անհապաղ համաձայնեցման այլընտրանքի բացակայությունը, ինչը հիմք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական կարգավորման հետագա քայլերի համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին