Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի ԱԹՍ-ից 7 տարեկան երեխա է վիրավորվել

14 Հոկտեմբեր, 2020 15:37
Հակառակորդի ԱԹՍ-ից 7 տարեկան երեխա է վիրավորվել

Այսօր առավոտյան 08։00-ի սահմաններում Վարդենիս-Սոթք ճանապարհին Ադրբեջանի կողմից ուղարկված ԱԹՍ-ի խոցման հետևանքով 7 տարեկան տղա երեխա է վիրավորվել: Գեղամասարի համայնքապետարանից հաստատեցին լուրը տեղեկացնելով, որ երեխան առավոտյան եղել է դաշտում, որտեղ էլ վիրավորվել է։ Վնասվել է թոքը։ Երեխային սկզբում տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ, այնուհետև Երևան։

Համայնքապետարանից ասացին,որ բռնկված հրդեհի պարճառով որոշ ժամանակ Վարդենիս-Սոթք ճանապարհը փակ է եղել,հրդեհը մարելուց հետո նորից բացվել է։ Գիշերն էլ ԱԹՍ-ներ են թռչել համայնքի վերևում, իսկ այժմ ծանր հրետանիով ակտիվ հարվածներ են հասցնում սահմանին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին