Ռուս զինվորականները ստուգում են անմիջապես Հայաստանի տարածքի ուղղությամբ Ադրբեջանի հարվածների մասին տեղեկությունները: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ռիա Նովոստին:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի տարածքում գտնվող մարտական տեխնիկան:
«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկությունը, և նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերի մեր գործընկերների հետ: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հակամարտող կողմերի պաշտպանության նախարարների հետ: Այդ տեղեկությունը ճշտվում և վերլուծվում է»,-նշել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:
Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք դա կնշանակի ՀԱՊԿ որևէ մեխանիզմի գործարկում, եթե այդ տեղեկությունները հաստատվեն, Պեսկովն առաջարկել է սպասել ստուգման արդյունքներին: