Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիացի պատգամավորը Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև է ներկայացնելու երկրի խորհրդարան

14 Հոկտեմբեր, 2020 15:15
Ֆրանսիացի պատգամավորը Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև է ներկայացնելու երկրի խորհրդարան

Ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին թվիթերյան իր էջում գրառում է կատարել. 

«Որպես պատգամավոր ես շարունակում եմ նախաձեռնություններով հանդես գալ: Վաղը ես՝ որպես առաջին ստորագրող կողմ, կներկայացնեմ մի քանի պատգամավորների կողմից ստորագրված բանաձևը, որպեսզի մեր խորհրդարանը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի` իրենց հողում ապրելու իրավունքին»,- ասված է նրա գրառման մեջ:

Նա նաև հավելել է, որ այսօր երեկոյան Ազգային ժողովի դիմաց էր՝ հազարավոր ցուցարարների և իր խորհրդարանական մի քանի գործընկերների հետ՝ պահանջելու Արցախի ճանաչումը և կոչ անելով Ֆրանսիային ստանձնել իր պարտականությունները՝ պաշտպանելու իրենց հայ եղբայրներին:

 

Լրահոս

Դիտել ավելին