Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պահանջում է 5 շրջանների հանձնում, կոնկրետ ժամանակի նշում՝ երբ պետք է հանձնվեն մյուս 2 շրջանները, դրանք պետք է հանձվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, մենք հրաժարվել ենք. Նիկոլ Փաշինյան

14 Հոկտեմբեր, 2020 14:50
Ադրբեջանը պահանջում է 5 շրջանների հանձնում, կոնկրետ ժամանակի նշում՝ երբ պետք է հանձնվեն մյուս 2 շրջանները, դրանք պետք է հանձվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, մենք հրաժարվել ենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հանդես է եկել ուղերձով.

«Արդեն 18 օր է շարունակվում է Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ։ Մինչ ռազմաճակատում ստեղծված իրավիճակին անդրադառնալը, նախ հարկ եմ համարում ընդգծել, որ այսօր մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց դրա համար էլ նախ պետք է հասկանանք՝ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։

Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ՝ ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի  ժողովրդի առաջ դրել էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ։ Այդ պահանջի էությունը հետևյալն է՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 շրջաններից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Ընդ որում, ԼՂ կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպետք է լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։

Այսինքն՝ տարածքներ պետք է հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ ՀՀ կառավարությունը, ըստ էության, հրաժարվեց նման կերպով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի է»։

 

Լրահոս

Դիտել ավելին