Կարևոր իրադարձություններ

Ալիևը սպառնում է խզել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը

14 Հոկտեմբեր, 2020 13:44
Ալիևը սպառնում է խզել հարաբերությունները այն երկրների հետ, որոնք կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Haber Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Լեռնային Ղարաբաղում «ներդրումների և սոցիալական ծրագրերի իրականացման մասին»։ Հակամարտության ավարտից հետո Լեռնային Ղարաբաղում «հայ և ադրբեջանցի ժողովուրդներին համատեղ կյանքի նախապատրաստելու» մասին։

«Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը՝ դա, հնարավոր է «միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ»․– ասել է նախագահը։ 

Ալիևը հայտարարել է, որ կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը և համոզված է,  որ «այդպիսի երկրներ չեն գտնվի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին