Կարևոր իրադարձություններ

Բանակցային սեղանին մնում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները․ առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է․ Լավրով

14 Հոկտեմբեր, 2020 13:27
Բանակցային սեղանին մնում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները․ առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է․ Լավրով

Այսօր ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը հնրավոր է իրականացնել։ Վերջինս հավելել է, որ ԼՂՀ-ի իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։  Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել  Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում։ Լավրովն անդրադարձել է նաև Արցախա-ադրբեջանական պատերազմում Թուրքիայի ներգրավածությանը՝ ընդգծելով․  «ՌԴ-ն համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ»:

Ռուս լրագրողների դիտարկմանը, թե հուսալի կապ Հայաստանի հետ՝ նկատի ունի երկու շրջաննե՞ր՝ Լաչինի միջա՞նցք, այսինքն՝ 2-5 սխեմա՞, Լավրովը մանրամասնեց՝ բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։

«Իսկ առաջին փուլում, բացի հինգ շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը»,- ասաց Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվին և Երևանի տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունների գծով անհրաժեշտ է հանդիպում հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների մշակման համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին