«Ազատություն» ռադիոկայանի եթերում այսօր, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում: Նա հավելեց, որ զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել չեն կարող, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում ենք, չեն կարող չասել։
Արծրուն Հովհաննիսյանը նաև ասաց․ «Ավելի վաղ երկու խումբ ևս անտառներից դուրս է եկել»:
Հիշեցնենք, երեկ էլ ՊԲ-ն հայտարարել էր, որ մահացածների ցուցակում անճշտություն է եղել և հրապարակված անուններից 10 զինծառայող ողջ է: