Կարևոր իրադարձություններ

Թուրք հայտնի գրողն իր էջում կիսվել է հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում թավջութակով կատարումը

14 Հոկտեմբեր, 2020 13:00
Թուրք հայտնի գրողն իր էջում կիսվել է հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցում թավջութակով կատարումը

Թուրք հայտնի կին գրող Էլիֆ Շաֆաքը Twitter–ի իր էջում կիսվել է ադրբեջանական բհրետակոծությունից հետո ավերված Սուրբ Ղազանչեչոցում թավջութակի կատարման տեսանյութով։

Էլիֆ Շաֆաքը տեսանյութին կից գրել է. «Խաղաղությանը հավատացող եւ խաղաղությունը պաշտպանելուց չհրաժարվողների համար եմ կիսվել։ Ավերակների մեջ արվեստ...։ Շնորհակալություն Կարո Փայլանին սա տեղադրելու համար»։

Հիշեցնենք, որ տեսանյութում  բելգիահայ հայտնի թավջութակահար Սեւակ Ավանեսյանն է նվագում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին