Կարևոր իրադարձություններ

«ՌԴ-ն համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ»․ Լավրով

14 Հոկտեմբեր, 2020 12:33
«ՌԴ-ն համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ»․ Լավրով

Այսօր ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը հնրավոր է իրականացնել։

Վերջինս հավելել է, որ ԼՂՀ-ի իրավիճակը քննարկել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ռուս ռազմական դիտորդները կարող են ընդգրկվել  Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմի կազմում։

Լավրովն անդրադարձել է նաև Արցախա-ադրբեջանական պատերազմում Թուրքիայի ներգրավածությանը՝ ընդգծելով․ 

«ՌԴ-ն համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ ռազմական լուծման հնարավորության վերաբերյալ»:

ՌԴ ԱԳՆ նախարարի հարցազրույցը՝ ստորև․ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին