Կարևոր իրադարձություններ

Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

14 Հոկտեմբեր, 2020 12:16
Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները բոլորս Արցախի համար» ծրագրին։ 

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից առաքվել է տասնհինգ միլիոն ռուբլի գումար, Գերմանիայի հայոց թեմը փոխանցել է ևս հիսուն հազար եվրո։

Ֆրանսիայի հայոց թեմից ստացվել է վաթսուն հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ երեսունյոթ հազար դոլար։

Հոլանդիայի հոգևոր հովվությունը հանգանակել և փոխանցել է ութսունյոթ հազար եվրո գումար։

 

Լրահոս

Դիտել ավելին