Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.3 հա տարածքում բռնկված հրդեհները

14 Հոկտեմբեր, 2020 10:51
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.3 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1500 քմ, 

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ 5000 քմ,

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 500 քմ,

Շիրակի մարզի Առափի գյուղում՝ 0․5 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1.3 հա։

 

Լրահոս

Դիտել ավելին