Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի հայ համայնքը Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով բազմամարդ հավաք է անցկացրել

14 Հոկտեմբեր, 2020 10:05
Ֆրանսիայի հայ համայնքը Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով բազմամարդ հավաք է անցկացրել

Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայում բնակվող լրագրող Էլլադա Ղուկասյանը մանրամասներ ներկայացրեց Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած միջոցառումից:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկից ի վեր Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչները մեկ անգամ բողոքի ցույց են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան, մեկ անգամ էլ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ դատապարտելով այդ երկրների ագրեսիան: «Այսօրվա հավաքը տարբերվում էր դրանցից, որովհետև Ֆրանսիայի Ազգային ժողովի հարակից տարածքում այս անգամ պահանջի ցույց էր, հայ համայնքը  Ֆրանսիայի կառավարությունից պահանջում էր ճանաչել Արցախի անկախությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով հոկտեմբերի 20-ին կրկին հավաքվելու են նույն վայրում:

Շարունակություն՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին