Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ կոնգրեսական Ադամ Շիֆ

13 Հոկտեմբեր, 2020 23:32
Հեղինակ՝ Ադամ Շիֆ
Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ կոնգրեսական Ադամ Շիֆ

Եթե Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ չեն բանակցել, ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի Արցախի անկախությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման Կոնգրեսի բանաձևի համահեղինակ Ադամ Շիֆը: 

Մի քանի շաբաթվա ընթացքում՝ այն պահից, երբ առաջին ադրբեջանական ռումբերն ընկան Արցախի ժողովրդի վրա, հարյուրավոր մարդիկ սպանվեցին կամ վիրավորվեցին, իսկ հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, քնել բաց երկնքի տակ ՝ անօդաչու թռչող սարքերի, հրետանու կամ ռումբերի վախից։

Պատմական եկեղեցին ու քաղաքները ռմբակոծությունների ու ավերածությունների են ենթարկվել: Չնայած այս ապօրինի պատերազմին՝ Արցախի ժողովուրդը դեռ ոտքի վրա է, Հայաստանը ոտքի վրա է: Եվ մենք շարունակելու ենք կանգնել նրանց հետ:

Ու չնայած այս ապօրինի պատերազմին, Արցախի ժողովուրդը դեռ կանգուն է, Հայաստանի ժողովուրդը դեռ կանգուն է: Մենք էլ շարունակում ենք կանգուն մնալ նրանց հետ միասին:

Այս պատերազմը մեկ գիշերում չի եղել: Սա Բաքվի կոռումպացված ռեժիմի հետեւանքն է, որն առաջարկում է իր ժողովրդին բռնի էթնոազգայնականություն՝ խաղաղության, բարգավաճման և ազատության փոխարեն, որին հասնել չի կարող:

Բայց սա նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ ԱՄերիկայի Միացյալ Նահանգների վարած քաղաքականության արդյունքն է, որը ձախողվել է: Չափազանց երկար է ԱՄՆ-ը պահպանել կեղծ հավասարություն Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի միջեւ, որոնցից առաջինը գործում է հարձակում հարձակման հետեւից, իսկ երկրորդը՝ պաշտպանում իր կյանքն ու տունը: 

Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ նրանք չեն կարող լուծել տասնամյակների վեճը խաղաղ բնակչության դեմ ուժի անխնա կիրառման միջոցով, եւ ԱՄՆ-ն չպետք է ձեռքերը ծալած նստի, երբ դա են  փորձում անել:

Այդ հակամարտության միակ լուծումը կարող են լինել բանակցությունները, այլ ոչ թե հրետանային ու ռումբային հրետակոծությունները խաղաղ հայերի վրա: ԱՄՆ-ն պետք է Արցախի երիտասարդ ժողովրդավարության կողքին կանգնի, այլ ոչ թե Ալիևի ավտորիտար ռեժիմի: Եվ եթե Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն Արցախի հետ կապված բանակցությունների գնալ, ապա ժամանակն է, որ ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչի անկախ պետություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին