Կարևոր իրադարձություններ

Մեկ տեղամասում ընդամենը մի քանի դի ենք փոխանակել․ Արծրուն Հովհաննիսյան

13 Հոկտեմբեր, 2020 23:09
Մեկ տեղամասում ընդամենը մի քանի դի ենք փոխանակել․ Արծրուն Հովհաննիսյան

Պատասխանելով հրադադարի ժամանակ զոհերի դիերը վերցնելու վերաբերյալ հարցին՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հրադադարի պայմանավորվածությունը փորձել են իրականացնել ընդամենը մեկ տեղամասում։

«Հրադադարի պայմանավորվածությունը փորձել ենք իրականացնել ընդամենը մեկ տեղամասում, թույլ ենք տվել վերցնել մի քանի դի, մենք էլ ենք վերցրել, և անմիջապես դադարեցվել է գործընթացը, քանի որ հրադադարը խախտվել է, միջազգային երաշխիքները չեն պահպանվել»,- նշեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին