Կարևոր իրադարձություններ

Չպիտի մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի՝ կորոնավիրուս, որ մեր թիկունքը թուլացնում է․ Ռոմելլա Աբովյան

13 Հոկտեմբեր, 2020 22:51
Չպիտի մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի՝ կորոնավիրուս, որ մեր թիկունքը թուլացնում է․ Ռոմելլա Աբովյան

Վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճ: Այս մասին ասաց  ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժին պետ Ռոմելլա Աբովյանը:

«Վերջին 14 օրում կորոնավիրուսային հիվանդացության աճը հասնում է գրեթե 113 տոկոսի: Պատճառները բոլորիս պարզ են. ելնելով ռազմական դրությունից՝ մեր բնակչության ուշադրությունը սևեռվել է դեպի արտաքին թշնամին: Սակայն մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի, որը փորձում է թուլացնել մեր թիկունքը: Բոլորին պարզ է, որ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով է այս ցուցանիշը»,- ասաց Աբովյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման դեմ աշխարհում ապացուցված երեք կանոն կա՝ դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահպանելն ու ձեռքերը պարբերաբար ախտահանելը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին