Կարևոր իրադարձություններ

Մարտակերտից փախչող ընտանիքի մեքենային ԱԹՍ է հարվածել․ 13-ամյա տղան 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել

13 Հոկտեմբեր, 2020 22:40
Մարտակերտից փախչող ընտանիքի մեքենային ԱԹՍ է հարվածել․ 13-ամյա տղան 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․

«13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նա և իր ընտնիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել: Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը:

Լուսանկարիչ` Կարապետ Սահակյան»:

 

Լրահոս

Դիտել ավելին