Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը Վարդենիսի և Մարտունու ԲԿ-ներում ծանոթացել է վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին (լուսանկարներ)

13 Հոկտեմբեր, 2020 20:23
Արսեն Թորոսյանը Վարդենիսի և Մարտունու ԲԿ-ներում ծանոթացել է վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին (լուսանկարներ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով:

Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավոր զինվորների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով: Նախարարը վերջիններիս հետ զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել անձնազոհ ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

На изображении может находиться: 1 человек, стоит и в помещении

На изображении может находиться: один или несколько человек

На изображении может находиться: 2 человека, люди стоят

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещении

На изображении может находиться: один или несколько человек и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին