Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    571
    583

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացվող գործողությունները

13 Հոկտեմբեր, 2020 19:17
ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացվող գործողությունները

ԱՄՆ Պետական դեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացվող գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգներն ափսոսանք է հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին Թուրքիան հայտարարել է թուրքական հետախուզական գործունեության վերսկսման մասին Միջերկրական ծովի արևելյան մասին այն շրջաններում, որոնց նկատմամբ Հունաստանը հաստատում է իր իրավասությունը: Թուրքիայի հայտարարությունը միակողմանի կարգով սրում է լարվածությունը տարածաշրջանում և միտումնավոր բարդացնում է ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կարևորագույն նախնական բանակցությունների վերսկսումը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պետդեպը նշում է, որ հարկադրանքը, սպառնալիքները, ահաբեկումը և ռազմական ակտիվությունը չեն թուլացնի լարվածությունը Միջերկրական ծովի արևելյան մասում։

«Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ հաշվարկված սադրանքը և անհապաղ սկսել նախնական բանակցությունները Հունաստանի հետ։ Միակողմանի գործողությունները չեն կարող ամրապնդել վստահությունը և չեն հանգեցնի երկարաժամկետ լուծումների»,- նշել է Պետական դեպարտամենտը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին