Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել առաջնագծի տարբեր հատվածներում. Արմեն Սարգսյանը Էմոմալի Ռահմոնին ներկայացրել է ԼՂ-ի հետ կապված վերջին զարգացումները

13 Հոկտեմբեր, 2020 18:32
Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել առաջնագծի տարբեր հատվածներում. Արմեն Սարգսյանը Էմոմալի Ռահմոնին ներկայացրել է ԼՂ-ի հետ կապված վերջին զարգացումները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը Էմոմալի Ռահմոնին տեղեկացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված վերջին զարգացումների մասին.

«Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հորդորից հետո, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների խորհրդակցությունների արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ից հումանիտար նպատակներով հրադադարի հաստատման մասին: Այդուհանդերձ, հրադադարը մնում է փխրուն և անկայուն: Խախտելով իր ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել առաջնագծի տարբեր հատվածներում: Հուսով ենք, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա հրադադարի ռեժիմի պահպանմանը և առաջիկա օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը կդադարեցվի»:

 

Լրահոս

Դիտել ավելին