Կարևոր իրադարձություններ

Գրոզնիում սպանված զինյալները ժամանել են արտերկրից. Ռամզան Կադիրով

13 Հոկտեմբեր, 2020 18:13
Գրոզնիում սպանված զինյալները ժամանել են արտերկրից. Ռամզան Կադիրով

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի շրջանում հրաձգություն կազմակերպած հանցագործները ժամանել են արտերկրից: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Քադիրովը։

«Ապօրինի զինված խմբավորումների անդամների՝ արտերկրից տարածաշրջան ժամանելու մասին տեղեկությունը վաղ է հայտնվել իրավապահ մարմինների մոտ: Ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ նրանց գրավման համար»,- ասել է Կադիրովը, գրում է rg.ru-ն:

Կադիրովը նշել է, որ չեզոքացված զինյալների մոտ հայտնաբերել են զենք, կապի միջոցներ և զինամթերք: Նրանք տարածաշրջանում ահաբեկչություն էին նախապատրաստում:

Հիշեցնենք, որ զինված բախումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին ։  Բոլոր չորս հանցագործները ոչնչացվել են։

 

Լրահոս

Դիտել ավելին