Կարևոր իրադարձություններ

Պատրիարք Կիրիլի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

13 Հոկտեմբեր, 2020 17:35
Պատրիարք Կիրիլի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին:

«Կողմերին կոչ եմ անում՝ օգտագործել հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խնդրի կարգավորումը քաղաքական դաշտ վերադարձնելու համար»,- ասել է նա։

Պատրիարքը նշել է, որ խորապես կարեկցում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին՝ 30 տարուց ավելի շարունակվող  զինված հակամարտության նոր փուլի կապակցությամբ։ Կրկին բնակավայրեր են հրետակոծվում , զոհվում են մարդիկ, ավերվում են սրբավայրեր, մշակութային ժառանգության հուշարձաններ, խաղաղ բնակիչների տներ։

«Ցավակցում եմ այս սարսափազդու պատերազմում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Ռուսական ուղղափառ եկեղեցին հակամարտության ամենասկզբից արել է և անելու է ամեն բան հնարավոր, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ միասին նպաստի Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողի վրա խաղաղության հաստատման համար»,- նշված է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին